Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ

«ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ» ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ
23.03.2012 | 00:00

Այս ընտրարշավի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ լրագրողներն ու խմբագիրները պատգամավոր դառնալու հայտ են ներկայացրել ու հիմնականում` մեծամասնական ընտրակարգով: Այսպես. «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն առաջադրվել է Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում, նրա հետ ընտրապայքարի են դուրս եկել ՀՀԿ-ից` Արտակ Սարգսյանը, «Ժառանգությունից»՝ Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ից՝ Արամ Մանուկյանը, և անկուսակցական Ալեքսան Մինասյանը: Թիվ 7 ընտրատարածքում, որտեղ ՀՀԿ-ն առաջադրել է Սամվել Ալեքսանյանին (Լֆիկին), առաջադրվել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը: «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը թիվ 12 ընտրատարածքում կպայքարի «Ժառանգությունից»` Անահիտ Բախշյանի, ԲՀԿ-ից` Լյովա Խաչատրյանի, ՕԵԿ-ից` Ռոբերտ Մասումյանի և ՀԱԿ-ից՝ Տիգրան Տեր-Պետրոսյանի դեմ: Թիվ 1 ընտրատարածքում էլ Ռուբեն Հայրապետյանի դեմ խիզախել է դուրս գալ «Ա1+»-ի լրագրող Գայանե Առուստամյանը:
Մեր գործընկերներին հաղթանակ ենք մաղթում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ